գործարքներ

Խորհրդատվություն

Մենք տրամադրում ենք խորհրդատվություն լեսբիների, բիսեքսուալ կանանց, տրանս*, ինտեր*, ոչ բինար և քվիր անձանց համար: Խորհրդատվությունն անվճար է, գաղտնի, մենք ելնում ենք բացառապես Քո շահերից:

Խորհրդատվությունը տրամադրվում է հետևյալ թեմաներով.

  • բռնություն
  • խտրականություն
  • բռնություն լեսբիական և քվիր հարաբերություններում
  • բռնություն ոստիկանության կողմից
  • փախուստ և (քաղաքական) ապաստան
  • իրավական խորհրդատվություն (քաղաքական) ապաստան խնդրելու և կացության վերաբերյալ – իրավական խորհրդատվություն ամուսնության, գրանցված հարաբերությունների (Partnerschaft)և ընտանեկան իրավունքի վերաբերյալ

Խորհրդատվությունը իրականացվում է հետևյալ լեզուներով.

  • գերմաներեն, անգլերեն, պարսկերեն, դարի, իսպաներեն, թուրքերեն, արաբերեն, ֆրանսերեն, հայերեն, քրդերեն, ռուսերեն, հոլանդերեն
  • այլ լեզուների համար տրամադրվում են թարգմանիչ(ուհի)ներ
  • հնարավոր է նաև ժեստերի գերմաներեն լեզվի թարգմանիչ(ուհու) աջակցությունը:

Խորհրդատվության գրանցման համար գրի՛ր մեր էլ. հասցեին՝

info@lesmigras.de

 

Խորհրդատվությունը իրականացվում է՝

  • տեղում
  • (տեսա)զանգով
  • էլ. փոստով

Միջոցառումներ / Խմբակներ 

Աջակցման և խրախուսման բաժնում (Empowerment-Bereicht) մենք զբաղվում ենք այնպիսի հարցերով, որոնք վերաբերում են օրինակ ԼԳԲՏԻՔ + անձանց նկատմամբ պետական ինստիտուտների կողմից բռնության և խտրականության այլ դեպքերին։ Մենք գիտենք, որ խտրականության և բռնության դեմ պայքարի շատ տարբեր ճանապարհներ կան: Այդ պատճառով առաջարկում ենք ռեսուրսների լայն տեսականի, որպեսզի հնարավորինս շատերը կարողանան օգտվել դրանցից: Մենք տրամադրում ենք տարածք, որտեղ Դու կարող ես երկխոսության միջոցով ստեղծագործ միջավայրում քո սեփական փորձով փոխանակվել մյուսների հետ։ Մեզ համար կարևոր է ո՛չ միայն մասնակիցների փորձի փոխանակումը միմյանց հետ, այլ նաև շահառուների առօրյա կյանքում աջակցության գործիքակազմի որոնումը: Մենք աշխատում ենք նաև ինքնահոգատարության և համայնքի հանդեպ հոգատարության / Selbst- und Community-Care հետ։ Բացի այդ մենք նաև տրամադրում ենք տարածք հավաքվելու, միմյանց հետ կապ հաստատելու և զվարճանալու համար: Մեզ մոտ անցկացվում և տեղի են ունենում տարբեր սեմինարներ, միջոցառումներ և խմբակներ:

«Aktuelles» («Ընթացիկ») բաժնում կարող ես լրացուցիչ տեղեկություններ ստանալ LesMigraS-ի , Lesbenberatung-ի և Young & Queer խմբի բոլոր սեմինարների և միջոցառումների մասին:

Գրադարան

LesMigras-ն ունի նաև գրադարան։ Այստեղ Դու կարող ես անվճար օգտվել գրքերից և վայելել հանգիստդ: Մեր գրքերը գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն և ռուսերեն լեզուներով են: Գրադարանում կան վեպեր, կոմիքսներ և մասնագիտական գրքեր հետևյալ թեմաներով. ռասիզմ, Coming Out, գաղթ, ընտանիք, սեռականություն, բռնություն, առողջություն, ինչպես նաև մանկական գրքեր: Տեղում հասանելի են նաև էլեկտրոնային գրքեր:

Մեր մասին

Մեր կազմակերպությունը հիմնադրման օրվանից մեծ զարգացում է ապրել: Lesbenberatung-ը գոյություն ունի 1981 թվականից, իսկ LesMigraS-ը պաշտոնապես հիմնադրվել է 1999 թվականին: Մենք և մեր հաճախորդ(ուհի)ները միայն սպիտակամաշկ ցիս լեսբիներ չենք: Մենք բաց ենք բոլոր տրանս և ցիս կանայք, տրանս տղամարդկանց, բոլոր գենդերքվիր, ոչ բինար, տրանս* և ինտեր* անձանց համար, որոնք կարող են լինել լեսբի, բիսեքսուալ, պանսեքսուալ, ասեքսուալ, քվիր և միաժամանակ սևամաշկ կամ սպիտակամաշկ, ինդիգեն, գունավոր մարդիկ (People of Color), միգրանտներ կամ փախստականներ:

Մեզ մոտ զարգանում և անցկացվում են շատ տարբեր նախագծեր: Դրանցից մի քանիսը բաց են բոլոր սեռերի, այդ թվում նաև ցիս տղամարդկանց համար: Մենք այն կարծիքին ենք, որ անձի գենդերը և դերանունը չեն կարող «որոշվել» ըստ անձի արտաքին տեսքի, ձայնի, արտաքին այլ հատկանիշների կամ անվամբ: Մեզ մոտ աշխատում են տարբեր սեռի և ինքնորոշում ունեցող մարդիկ, ովքեր ունեն տարբեր դերանուններ և կամ չունեն ոչ մի դերանում: Մենք խնդրում ենք հարգել դա և ողջունում ենք յուրաքանչյուրի մասնակցությունը, ով որ կիսում է մեր մոտեցումներն ու համոզմունքները:

Ովքեր կարող են դիմել

LesMigras-ը բաց է բոլոր տրանս և ցիս կանանց և տղամարդկանց, բոլոր գենդերքվիր, ոչ բինար, տրանս* և ինտեր* անձանց համար, որոնք կարող են լինել լեսբի, բիսեքսուալ, պանսեքսուալ, ասեքսուալ, քվիր և միաժամանակ սևամաշկ կամ սպիտակամաշկ, ինդիգեն, գունավոր մարդիկ (Peopel of Color,) միգրանտ կամ փախստական:

Մենք Քեզ հետ ենք

  • … երբ Դու խտրականության ես ենթարկվել
  • … երբ Դու փախուստի և (քաղաքական) ապաստանի մասին հարցերի վերաբերյալ աջակցության կարիք ունես
  • … երբ փնտրում ես միջոցառումներ, որոնք քեզ հոգեպես ուժեղ կդաձնեն
  • … երբ բռնություն վերապրելուց հետո խորհրդատվության կարիք ունես
  • … երբ այլ թեմաների վերաբերյալ խորհրդատվության կարիք ունես
  • … երբ աջակցություն ես փնտրում, քանի որ դու ինքդ ես ցանկանում աջակցություն ցուցաբերել այլ մարդկանց
  • .․․ երբ ցանկանում ես կարդալ նոր նյութեր, օրինակ՝ քվիր թեմաներով
  • ․․․ երբ Դու coming out-ի հարցում աջակցության կարիք ունես:

Կապ և աշխատանքային ժամեր

Մեր աշխատանքային օրերն են՝ երկուշաբթիից հինգշաբթի: Կոնկրետ ժամերը կգտնես այս կայքում

Եթե Դու բռնության կամ խտրականության ես ենթարկվել, կարող ես մեզ անանուն կերպով գրել այստեղ՝ գերմաներենով լրացնելով ձևաթուղթը, որը կգտնես այս էջում

Մենք կաջակցենք Քեզ անվճար, անանուն և Քո կողքին կլինենք:

Հեռախոս՝ 030 – 21 91 50 90

Fax: 030 – 21 91 70 09

info@lesmigras.de

Ինչպես մեզ գտնել

Մեր կազմակերպությունը հասանելի է նաև անվասայլակով անձանց համար, ունենք նաև վերելակ։ Ցավոք, մենք դեռ չունենք կույրերի ուղղորդման համակարգ:

Բայց սիրով կարող ենք քեզ ընդառաջ գալ ավտոբուսի կամ գնացքի մոտակա կանգառներից մեկի մոտ, եթե մեզ կանխօրոք տեղեկացնես, որ օգնության կարիք ունես:

Կապվի՛ր մեզ հետ, եթե ինչ-որ այլ բանի կարիք ունես։

Das ist der Eingang zu unserem Hof in der Kulmer Straße

Սա Կուլմեր Շտրասեի մեր բակի մուտքն է

Das hier ist unsere Einganstür

Սա մեր մուտքի դուռն է

Քաղաքային երկաթուղով (S-Bahn-ով)

Կարող ես նստել S 1-ը և ուղևորվել դեպի S-Bahnhof Yorckstraße (Großgörschenstraße)։ Այս ճանապարհով անվասայլակով ուղևորվելը ևս նախատեսված է։

Նաև կարող ես նստել S2-ը կամ S25-ը և ուղևորվել դեպի S-Bahnhof Yorckstraße։ Անվասայլակներով ուղևորվելը նախատեսված չէ։

LesMigraS wird gefördert von

Senatsverwaltung für Justiz, Verbraucherschutz und Antidiskriminierung
Skip to content